ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
02.12.2024 | 00:01

Տե՛ր Աստված մեր,

տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին,

վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից։

Սուրբ և պատվական խաչիդ նշանով,

Հալածի՛ր երևելի և աներևույթ թշնամուն,

մեր սահմաններից և մեր բնակության վայրից:

Փրկի՛ր մեզ հավիտենական հրից,

որովհետև Քոնն է փառքը հավիտյանս:

Ամեն:

Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ